HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյունաբերական առաջընթացը էկոլոգիական վտա՞նգ

Այսօր «Անկախության սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ «Հրազդանի երկաթի հանքի շահագործման դրական և բացասական կողմերը» թեմայով:

Հանդիպումը մեկնարկեց  econews.am կայքի շնորհանդեսով, որը զբաղվելու է բնապահպանական խնդիրների լուսաբանմամբ, ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և այլն: Քննարկմանը մասնակցում էին Հրազդանի «Օրհուս» հիմնադրամի համակարգող Ժորա Առաքելյանը, Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության օգտակար հանածոների հաշվառման, որոնման և հետախուզական ամբիոնի ասիստենտ Սուրեն Ներսիսյանը, «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ նախագահ Մովսես Մանուկյանը եւ «Fortune Resources» ընկերության ներկայացուցիչներ Գևորգ Հարությունյանը, Տիգրան Քրմոյանը, երկրաբան Վլադիմիր Հարությունյանը, իրավաբան Պերճ  Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց Հրազդանի երկաթի հանքի մասին «Անկախության սերունդ» ՀԿ-ի պատրաստած համառոտ նկարագիրը: Բնապահպանները եւ «Fortune Resources»-ը ներկայացրին երկաթի հանքի շահագործման հետեւանքների մասին իրենց տեսակետները: Մասնավորապես, բնապահպանների համոզմամբ` հանքի շահագործման հետեւանքով աղտոտվելու են խմելու ջրի պաշարները:

«Թափոնները լցվելու են գետերը, իսկ փոշիացած հանքանյութի ծանր մետաղները նպաստելու են հողի բերրիության նվազեցմանը եւ բնակիչների շրջանում թոքերի քաղցկեղի առաջացմանը»,- ասաց Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Իսկ «Fortune Resources» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը նշեց, որ իրենք երկրի թշնամին չեն եւ պատրաստ են համագործակցության. «Մենք դեռ չենք մտել հանքարդյունաբերության փուլ եւ առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել Հրազդանի բնակիչներին` լսելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները»:  

Քննարկման ավարտին կողմերը եկան այն եզրակացության, որ նման հանիպումները պետք է կրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը:

«Անկախության սերունդ» երիտասարդական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter