Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի հնարավոր շահագործումը արդարացիորեն հարուցել է ազգաբնակչության ու բնապահպանների վրդովմունքը:
«Թափոնները լցվելու են գետերը, իսկ փոշիացած հանքանյութի ծանր մետաղները նպաստելու են հողի բերրիության նվազեցմանը եւ բնակիչների շրջանում թոքերի քաղցկեղի առաջացմանը»,- ասաց Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
Հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանի հայտարարությունը, թե Հրազդանի երկաթահանքի շահագործումը աշխարհում այժմ շատ տարածված նեոգաղութացման ձև է (հանքահումքային կամ էկո գաղութացում), աֆրիկաներում հանքեր շահագործելու փորձ ունեցող Fortune Resources-ի ալեհեր...
Հնադիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված էին հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ: Հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրենց մտահոգությունը , որ այդ տարածաշրջանում ...
Երկար լռությունից հետո Հրազդանի երկաթահանքի շահագործման իրավունքի մասը գնած ընկերությունը խոսեց` տարբեր լրատվամիջոցներով տարածելով միանգամից երկու հաղորդագրություն (հավանաբար մեկը մյուսի խմբագրված տարբերակն է), ինչից պարզ դարձավ, որ.
Հրազդանի երկաթի հանքավայրը շահագործել պատրաստվող «Fortune Resources» ընկերությունը, որն այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում տեղանքում, օրերս ի պատասխան հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների՝ հայտարարեց, որ «ընկերությունը հանքը...
Հայաստանում գործող «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության հիմնական ու ամենամեծ բաժնետերը Հոնգ Կոնգում հիմնադրված եւ Լոնդոնի բորսայում գրանցված «Ֆորչն Օյլ» ընկերությունն է: Ընկերությունը Հրազդանի ու Աբովյանի երկաթի հանքավայրերը շահագործելու մտադրություն...
Այս պահին Հրազդանում են բնապահպաններ, որոնք գնացել են երկաթի հանքի հետ կապված իրավիճակին ու տարածքին ծանոթանալու: Հիմա տարածքում են նաև ոստիկաններ, որոնք ստիպում են, որ բնապահպանները դուրս գան այստեղից:
Հրազդանի հանքավայրի տեխնիկական փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել Հրազդանի քաղաքապետարան: Քաղաքապետ Արամ Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջել են նոր փաստաթղթեր` գեոդեզիական նոր ուսումնասիրություն, որը որ հիմա կատարվում է: