HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆորչն Ռիզորսիս»-ը խոստանում է Հրազդանի երկաթի հանքավայրի համար ներդնել 110 մլն, Աբովյանի համար` 400 մլն դոլար

Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում բնապահպանական կազմակերպությունների  ու նախաձեռնող խմբերի առաջացրած հետաքրքրությունը Հայաստանում երկաթի հանքաքար վերամշակելու նպատակով  «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ծավալած գործունեության շուրջ` անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ.

  • Հայաստանում գործող «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության հիմնական ու ամենամեծ բաժնետերը Հոնգ Կոնգում հիմնադրված եւ Լոնդոնի բորսայում գրանցված «Ֆորչն Օյլ» ընկերությունն է: Ընկերությունը Հրազդանի ու Աբովյանի երկաթի հանքավայրերը շահագործելու մտադրություն ունի, սակայն առայժմ կատարում է միայն նախագծային ու հանքային պաշարների ճշգրտման աշխատանքներ:
  • Այս երկրաբանահետախուզական բնույթի ուսումնասիրությունները իրականացնում են սարքավորումներ ու տեխնիկա մատակարարող չինական «Սայնոսթիլ», լեռնամետալուրգիայի, գեոտեխնիկայի, թափոնների, ջրային ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ փորձագիտական գնահատականների ու լուծումների մասնագիտական ծառայություններ մատուցող բրիտանական «ԷսԱռՔեյ» և ծրագրային կառավարման, տեխնոլոգիական սարքավորումների նախագծման, լեռնամետալուրգիական խորհրդակցությունների ծառայություններ իրականացնող ավստրալիական «Պրոմետ» ընկերությունները: Բոլոր երեք միջազգային ընկերությունները նախկինում արդյունավետ գործունեություն են ծավալել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի տասնյակ երկրներում եւ ձեռք են բերել միջազգային բարձր հեղինակություն:  
  • «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը Հրազդանի երկաթի հանքավայրի զարգացման և հարստացուցիչ գործարանի նախագծման և կառուցման համար, ինչպես նաև հանքավայրի նախապատրաստման համար, նախատեսում է ներդնել ավելի քան 110 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Աբովյան քաղաքի մերձակա տարածքի պաշարները հետախուզելու եւ արդյունահանելու նպատակով նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 400 միլիոն դոլարը:
  • «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, խստագույնս պահպանում է բնապահպանական բոլոր միջազգային կանոններն ու ստանձնած պարտավորությունները: Հավաստիացնում ենք, որ ընկերության առայսօր կատարած աշխատանքները վտանգավոր չեն եւ հետագայում ևս որեւէ վտանգ չեն առաջացնելու հանքերին մերձակա տեղանքի, հարակից բնակավայրերի ու բնակչության առողջության համար:  
  • Բազմաթիվ լրատվամիջոցներ ապատեղակատվություն են տարածում՝ խոսելով հանքավայրում առկա ուրանի մասին: Տեղեկացնում ենք, որ հանքաքարը ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության և ուրան չի հայտնաբերվել: Այս մասին են վկայում նաև ԽՍՀՄ ժամանակահատվածում կատարված հետախուզական-որոնողական աշխատանքները: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրության մտահոգությունները՝ կապված ստորերկրյա ջրերի ծանր մետաղներով աղտոտման հետ, որևէ կերպ հիմնավորված չեն:
  • «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը վարում է հետեւողական կադրային քաղաքականություն՝ աշխատանքի հրավիրելով հիմնականում Հայաստանի քաղաքացիների, ովքեր ունեն բոլոր բնագավառներում ընկերության աշխատանքը արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ աշխատանքային փորձ և բարձր որոկավորում:
  • Այսօր ընկերությունում աշխատում են մեկ տասնյակից ավելի տարբեր ոլորտների մասնագետներ: Հանքերը  շահագործելու աշխատանքները սկսելու դեպքում կստեղծվեն նոր արտադրական ձեռնարկություններ եւ առնվազն 5 հարյուր նոր աշխատատեղեր, իսկ ծրագրված ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում ընկերության գործունեությանը կմասնակցեն մինչեւ 3 հազար մարդ:
  • Ընկերության գործունեության ծրագրում  առանձնակի ծավալուն փաթեթ են կազմում համակարգված ու շարունակական բնույթ ունեցող սոցիալական ծրագրերն ու միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter