HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ՊՆ-ում հերքում են Ռուստեմ Ումերովի հրաժարականի մասին լուրերը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովի հրաժարականի մասին լուրերը: Այդ մասին հայտնում է Hromadske պարբերականը՝ հղում անելով ուկրաինական ռազմական գերատեսչությանը։

Պարբերականը նշում է, որ սոցիալական ցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ռազմաբժշկական հանձնաժողովների ընթացակարգում փոփոխությունների մասին պաշտպանության նախարարի հրամանի տակ դրված է ոչ թե նախարարի, այլ նրա տեղակալ Իվան Գավրիլյուկի ստորագրությունը: Այս առիթով Hromadske-ն դիմել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը։ Նախարարությունից, սակայն, հայտնել են, որ հրամանի տակ նախարարի ստորագրության բացակայությունը չի նշանակում նրա հրաժարականը: Ապրիլի 27-ին, երբ հրամանը ստորագրվել է, Ումերովը գտնվել է գործուղման մեջ, և այդ պատճառով նրա լիազորություններն իրականացրել է նրա առաջին տեղակալ Գավրիլյուկը։

Ավելի վաղ ուկրաինական մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Зеркало недели-ն, հղում անելով կառավարության սեփական աղբյուրներին, գրել էին, որ Օմերովը հրաժարական կտա և կփոխարինի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովին։

Ուկրաինայի կառավարությունում ակնկալվող բազմաթիվ պաշտոնանկությունների մասին լուրերը ապրիլի կեսերից ակտիվորեն հայտնվեցին ուկրաինական լրատվամիջոցներում: Նշվում էր վարչապետ Դենիս Շմիգալի, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի և այլ անձանց հնարավոր պաշտոնանկության մասին: Մինչ այդ նախագահի գրասենյակում տեղի էին ունեցել փոփոխություններ, որոնք, փորձագետների կարծիքով, վկայում են գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի դիրքերի ուժեղացման մասին:

Լուսանկարը՝ Andrii Nesterenko/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter