ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասելի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բուլղարական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագրի ստորագրում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին:
ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնը 5-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Կրեմլում երդմնակալության արարողության ժամանակ նա Ռուսաստանի նախագահի կարգավիճակում երդվեց ՌԴ Սահմանադրության մոտ։
Ղազախստանի իշխանությունները հաստատել են Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը չի մեկնաբանել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի բնակիչներին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակից»:
Եվրոպական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը սաբոտաժի և դիվերսիայի գործողություններ է ծրագրում ամբողջ աշխարհամասում: Այդ մասին գրում է Financial Times-ը։
Anonymous միջազգային հաքերային խմբավորումը ստանձնել է Վրաստանի արդարադատության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, որը կայացել էր մայիսի 3-ի երեկոյան։ «Anonymous-ն անջատել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքը»,- գրել է խմբավորումը։
Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 110-րդ առանձին մեքենայացված բրիգադի զինվորականները խոցել են ռուսական հերթական Су-25 կործանիչը: Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինան կարող է 2025 թվականին անցնել հակահարձակման՝ շնորհիվ 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության, որը կօգնի այս տարի վերջ դնել Ռուսաստանի հաջողություններին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միևնույն ժամանակ Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական երկիմաստության քաղաքականության շարունակման մասին:
Տաջիկ-ուզբեկական համատեղ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքային խմբերը քննարկել են ընդհանուր պետական սահմանի նշման գործընթացը: Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ից մայիսի 4-ը՝ Դուշանբերում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովի հրաժարականի մասին լուրերը: Այդ մասին հայտնում է Hromadske պարբերականը՝ հղում անելով ուկրաինական ռազմական գերատեսչությանը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի հետ: Նման պնդմամբ Թրամփը հանդես է եկել շաբաթ օրը փակ միջոցառման ժամանակ, իսկ նրա խոսքերը մեջբերել է NBC հեռուստաընկերությունը։
Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։
Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին՝ ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված:
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մայիսի 8-9-ը այցելել Մոսկվա: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ Վրաստանի ղեկավարությանը փոխանցել է, որ Թբիլիսին կարող է բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը: Այդ մասին Միշելը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերությունն աճում է բոլոր ոլորտներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ գումարի զգալի մասը նախատեսվում է տրամադրել ռուսական սառեցված ակտիվների միջոցով։
Հյուսիսատլանտյան դաշինքի Steadfast Defender զորավարժությունները խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշակել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ ավարտի մանրամասն ծրագիր, սակայն այն չի հրապարակելու մինչև ընտրությունները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Daily Telegraph-ը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ռուսական զորքերը մայիսի 3-ի ցերեկը կառավարվող ավիացիոն ռումբերով հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերից։
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց:
Ամերիկյան Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Չինաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը նախատեսվում է մայիսի 15-16-ը։ Վլադիմիր Պուտինն այս այցը կօգտագործի ռուս-չինական առևտրի ծավալները մեծացնելու համար:
Վրաստանի մայրաքաղաքի Հերոսների հրապարակում հարձակումը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը և շարունակվել մոտ 10 րոպե, մինչև այն պահը, երբ դեպքի վայրում սկսել են մարդիկ հավաքվել:
Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցերը և հաստատել երկկողմ փոխգործակցությունը մի քանի ուղղություններով ամրապնդելու պատրաստակամությունը։
Արդյոք Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ, այդ հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին։ Նման հայտարարությամբ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունները:
Առնվազն 14 մարդ է վիրավորվել մայիսի 1-ի ուշ երեկոյան ռուսական զորքերի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Գազայում իսրայելական բանակի գործողությունները նա անվանել է «պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն»։
Աթենքը ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և պահպանության հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունը, ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը հուշագիր են ստորագրել՝ երեք երկրների էներգահամակարգերի միավորման շուրջ համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է Տաշքենդում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից առաջ քաշված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը և վրացական իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն և Երևանը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող են առանց միջնորդների հանդես գալ ու կարգավորել իրենց հարաբերությունները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը:
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնությունը:
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կայացած լիագումար նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճելի օրինագիծը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։