Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։
Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին՝ ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված:
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մայիսի 8-9-ը այցելել Մոսկվա: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ Վրաստանի ղեկավարությանը փոխանցել է, որ Թբիլիսին կարող է բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը: Այդ մասին Միշելը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերությունն աճում է բոլոր ոլորտներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ գումարի զգալի մասը նախատեսվում է տրամադրել ռուսական սառեցված ակտիվների միջոցով։
Հյուսիսատլանտյան դաշինքի Steadfast Defender զորավարժությունները խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշակել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ ավարտի մանրամասն ծրագիր, սակայն այն չի հրապարակելու մինչև ընտրությունները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Daily Telegraph-ը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ռուսական զորքերը մայիսի 3-ի ցերեկը կառավարվող ավիացիոն ռումբերով հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերից։
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց:
Ամերիկյան Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Չինաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը նախատեսվում է մայիսի 15-16-ը։ Վլադիմիր Պուտինն այս այցը կօգտագործի ռուս-չինական առևտրի ծավալները մեծացնելու համար:
Վրաստանի մայրաքաղաքի Հերոսների հրապարակում հարձակումը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը և շարունակվել մոտ 10 րոպե, մինչև այն պահը, երբ դեպքի վայրում սկսել են մարդիկ հավաքվել:
Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցերը և հաստատել երկկողմ փոխգործակցությունը մի քանի ուղղություններով ամրապնդելու պատրաստակամությունը։
Արդյոք Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ, այդ հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին։ Նման հայտարարությամբ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունները:
Առնվազն 14 մարդ է վիրավորվել մայիսի 1-ի ուշ երեկոյան ռուսական զորքերի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Գազայում իսրայելական բանակի գործողությունները նա անվանել է «պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն»։
Աթենքը ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և պահպանության հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունը, ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը հուշագիր են ստորագրել՝ երեք երկրների էներգահամակարգերի միավորման շուրջ համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է Տաշքենդում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից առաջ քաշված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը և վրացական իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն և Երևանը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող են առանց միջնորդների հանդես գալ ու կարգավորել իրենց հարաբերությունները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը:
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնությունը:
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կայացած լիագումար նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճելի օրինագիծը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաջորդ ամիս Շվեյցարիայում նախատեսվում է Ուկրաինայի հարցով համաժողով անցկացնել։ Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ այն տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում։
Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը պետք է հետևեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Մոսկվան ցավում է, որ Երևանը շարունակում է «անհիմն» հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի ու Երևանի հարաբերությունները կարգավորելու առաջարկին: Այդ մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։ Ինչպես երևում է Սպիտակ տան պաշտոնական կայքից, այս անգամ ևս ամերիկյան առաջնորդը կիրառել է ցեղասպանություն բառը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պետական այցով ժամանել է Բաքու: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Բաքվում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Եգիպտոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին նշվում է արաբական այդ հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մեջբերում է եգիպտական Ahram պարբերականը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը և Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Ակօսում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Գրառումը հրապարակվել է Ելիսեյան պալատի առաջնորդի X-ի միկրոբլոգում։
Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծրագրեր չունի։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, Ալիևը չի թաքցրել, որ ապագայում հնարավոր են նման քննարկումները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղությանը: Ալիևն ընդգծել է, որ երկու կողմերն այժմ հասկանում են, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։
Բաքուն համաձայնել է մասնակցել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար:
Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։ Ռուսաստանի առաջին ալիքի եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վրաստանի իշխանությունները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին համաձայնությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Վրաստանի ԱԳՆ-ն։