HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս զինվորականները գերեվարում և գնդակահարում են Վովչանսկի բնակիչներին. Ուկրաինայի ՆԳՆ

Ռուս զինվորականները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի հյուսիսային հատվածում ընթացող մարտերի ընթացքում սկսել են գերեվարել տեղի բնակիչներին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:

Նախարարի պնդմամբ՝ ՌԴ զորքերը, որոնք փորձում են ամրապնդվել քաղաքի տարածքում, խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս տարհանել, մարդկանց առևանգում են և քշում նկուղներ։

«Հայտնի է ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց առաջին գնդակահարությունների մասին։ Մասնավորապես, Վովչանսկի բնակիչներից մեկը փորձել է փախչել, հրաժարվել է կատարել զավթիչների հրամանները. ռուսաստանցիները նրան սպանել են»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կլիմենկոն։

Ուկրաինայի Խարկովի մարզի ազգային ոստիկանության քննիչները քրեական վարույթ են սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով:

Կլիմենկոն հավելել է, որ ոստիկանները շարունակում են աշխատել Վովչանսկում, չնայած ինտենսիվ մարտական բախումներին, և փորձում ապահովել բնակիչների հետագա տարհանումը:

Ռուսական զորքերը Ուկրաինայի Խարկովի մարզում հարձակողական գործողություններ են սկսել մայիսի 10-ին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից մայիսի 13-ին հայտնել էին, որ ռուս զինվորականները «մարտավարական հաջողություն ունեն» Վովչանսկի համար մղվող մարտերում: Հաջորդ օրը Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարեց, որ ուկրաինական ուժերը Վովչանսկի հատվածում նահանջել են «առավել շահավետ դիրքեր»։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter