HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել ԵԱՏՄ-ին

Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծրագրեր չունի։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, Ալիևը չի թաքցրել, որ ապագայում հնարավոր են նման քննարկումները։

«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից, եթե ավելի մոտ լինենք։ Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշումներ կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ կբավարարի նաև համագործակցության այն մակարդակը, որն այժմ կա»,- Բաքվում հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը Մոսկվայում բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման սկզբնամասում Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով, իսկ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված։

«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Եվ մեր երկրների միջև փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը «նպատակաուղղված է տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդմանը, փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով բոլոր հարցերի կարգավորմանը»։ «Մենք նպատակ ունենք ամրապնդել վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցները և բոլոր հարցերի կարգավորումը՝ փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով»,- շարունակել էր նա։

Ալիևը նաև հայտարարել էր, որ գոհ է Բաքվի ու Մոսկվայի կապերի զարգացումից։ «Մենք շատ գոհ ենք, թե ինչպես են զարգանում մեր կապերը»,- հավելել էր Ադրբեջանը նախագահը։

Լուսանկարը՝ Sputnik/Ертай Сарбасов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter