HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տանը ակնկալում են, որ Ուկրաինան հակահարձակման կանցնի 2025 թվականին

Ուկրաինան կարող է 2025 թվականին անցնել նոր հակահարձակման՝ շնորհիվ ԱՄՆ-ի 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության, որը կօգնի այս տարի վերջ դնել Ռուսաստանի հաջողություններին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է Financial Times պարբերականը։

Նախօրեին ելույթ ունենալով այդ պարբերականի կողմից Վաշինգտոնում կազմակերպված FT Weekend Festival միջոցառման ժամանակ՝ Սալիվանը խոստովանել է, որ չնայած ֆինանսավորման նոր փաթեթին, որը հաստատվել է այս տարվա ապրիլին Միացյալ Նահանգների կողմից, մոտ ժամանակներս ինքն ակնկալում է, որ մարտի դաշտում ռուսական առաջխաղացումը կշարունակվի, քանի որ իրավիճակը փոխելու համար անհնար է պարզապես «սեղմել անջատիչը»:

Սակայն, նրա խոսքով, Վաշինգտոնի նոր օգնության շնորհիվ 2024 թվականի ընթացքում Կիևը կկարողանա պահպանել պաշտպանությունը և դիմակայել ռուսական հարձակմանը: Ջեյք Սալիվանը նշել է, որ արդեն 2025 թվականին Ուկրաինան մտադիր է «առաջ շարժվել», որպեսզի հետ վերցնի ռուսական զորքերի կողմի գրաված տարածքը։

Ուկրաինայի հնարավոր հակահարձակման մասին Սալիվանի մեկնաբանությունները Financial Times-ը համարում է առավել հստակ արտահայտությունն այն բանի, թե ինչպես է Սպիտակ տունը տեսնում հակամարտության զարգացումը, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի գործող նախագահ Ջո Բայդենը։

Պարբերականն ընդգծում է, որ 2025 թվականին Ուկրաինայի հարձակումը կախված կլինի Կոնգրեսի կողմից ֆինանսավորման ավելացումից և Սպիտակ տան կողմից հավանության արժանանալուց: Սակայն հետագա աջակցությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, որը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինային տրամադրվող օգնությանը և խոստացել է բանակցությունների միջոցով արագ դադարեցնել հակամարտությունը:

Լուսանկարը՝ Muhammed Enes Yildirim/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter