HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի քաղաքապետարանը հանքի համար դեռ հող չի հատկացրել

Հրազդանի հանքավայրի տեխնիկական փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել Հրազդանի քաղաքապետարան: Քաղաքապետ Արամ Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջել են նոր փաստաթղթեր` գեոդեզիական նոր ուսումնասիրություն, որը որ հիմա կատարվում է: Թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները, քաղաքապետը դժվարացավ պատասխանել. «Ժամկետի մասին որևէ կոնկրետ բան չկա»:

Ուսումնասիրությունների ավարտից հետո այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն համայնքին, որից հետո պաշտոնական հողհատկացում կկատարվի: «Քաղաքապետը վստահեցրեց, որ բնակիչներից որևէ մեկից դեռ հող չի վերցվել, իսկ տեխնիկական փաստաթղթերի հաստատումից հետո էլ հասարակական լսումներ պետք է անցկացվեն:

«Ուսումնասիրությունները կատարում են մասնավոր ձեռնարկությունները, իրենք են պայմանագիր կնքում: Հանքերը մերը չեն, պետությանն են: Նրանք համապատասխան նախարարությունների հետ են աշխատում, իսկ երբ որ գալիս է տեղական իշխանությունների հետ կապված խնդիրներին, նոր մեզ են դիմում: Ես չեմ կարող նախարարության լիազորությունները վերցնել ինձ վրա: Հիմա եթե նրանք գեոդեզիական աշխատանքներ են կատարում, մենք իրավունք չունենք ասելու` խի եք կատարում, կամ ինչի համար եք կատարում»,- մանրամասնեց Արամ Դանիելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter