HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի հանքի շահագործողը նոր նախագիծ է մշակում, որը պետք է փորձաքննություն անցնի

ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար  Արամ Հարությունյանի գլխավորությամբ սույն թվականի դեկտեմբերի 14-ին,  կազմակերպվեց Հրազդանի երկաթի հանքավայրի հետ կապված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված մի շարք հարցերի  քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին  Հանրային խորհուրդի անդամներ, ԱԺ պատգամավոր, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի մասնագետներ` տնօրենի գլխավորությամբ,  բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև ՀՀ  բնապահպանության  նախարարության  ներկայացուցիչներ:

Հնադիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված էին հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների  և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ:  Հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրենց մտահոգությունը , որ այդ տարածաշրջանում  հանքարդյունաբերության առկայությունը կըխոչնդոտի էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայացվեց, որ արդեն իսկ  տարածքի  բնակչությունը դժգոհում է  կատարվող հորատումների առիթով, որոնք իրականացվում են առանց բնակիչների հետ  համապատասխան պայմանագրեր կնքելու:

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի  գլխավոր տնօրեն Ջ. Գորմանը տեղեկացրեց, որ մշակվում  է հանքը շահագործելու նոր նախագիծ,  ինչը պետք է ներկայացվի  բոլոր տեսակի փորձաքննությունների, այդ թվում նաև` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով քննարկումը, հավաստիացրեց, որ երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը կստանա  համապատասխան շահագործման նախագիծ, օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը կանցնի փորձաքննություն, որի մասն են կազմում նաև հանրային իրազեկումը, մասնակցության ապահովումը և հասարակական լսումները:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Vika
Meky lini asi te ay mard el inchi eq nor naxagic mshakum ev porcaqnnutiun anckacnym? Meka ayspes te aynpes da drakan ezrakacutiun e stanalu:) Dran dzev ka, ev naxagicy porcaqnnutian hamar akamaic animast e darnum, inchpes vor nerkayums amboxch bnapahpanutian hamakargy hayastanum. Aveli lav e tox mtacen aynpes ayd hanqy mshaken vor hnaravorins nvazaguini hascnen vnasy mardu aroxjutiany ev sharjaka mijavayrin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter