HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 միլիոն դրամ գրավը

Դատախազությունը չի բողոքարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 միլիոն դրամ գրավը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել և մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Առուշանյանը ձերբակալվել է Սյունիքում՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածանքով, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Մասնավորապես, այժմ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ: Նա իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետեր, որոնց թվում՝ Առուշ Առուշանյանը, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter