HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները (ընտանիքի անդամները):

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 21 ձեռնպահ ձայներով:

Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն, իսկ վերջնական դիրքորոշումը կհայտնեն առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, թե որքան էլ նախաձեռնության նպատակը բարի լինի, միևնույն է խնդիրներ է առաջացնում թե ընդհանուր զորահավաքային, թե անհատական պատրաստության շրջանակում: Պատգամավորի խոսքով` այժմ ձեռնպահ կքվեարկեն, իսկ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեն իրենց առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter