HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վիկտոր Դալլաքյանը բողոքարկում է ընտրության արդյունքները

Երեկ՝ ժամը 17:45-ին, թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը 2 դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ)՝ պահանջելով անվավեր ճանաչել պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի գրանցումը և թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները: Դալլաքյանը հիմնավորել է, որ Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում:

Դիմումը մուտք է արվել ընտրական հանձնաժողովի կողմից, պատճենն ուղարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչություն՝ հարցն օրենքի սահմաններում քննելու համար: Այդ մասին հայտնեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ թեկնածու Էդմոն Մարուքյանի՝ ընտրական հանձնաժողովին ներկայացրած բոլոր փաստաթղթերը համապատասխանում են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Էդմոն Մարուքյանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նա ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվել է ՀՀ-ում:

«Թեկանածության համար բոլոր փաստաթղթերը նորմալ ներկայացված են: Բողոքը վերաբերում է փաստաթղթի օրինական, ճիշտ լինելուն»,- նշեց Տ. Պապանյանը:

Վիկտոր Դալլաքյանն իր պնդումը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ Դալլաքյանը հիմք է ընդունել Մարուքյանի նախընտրական բուկլետը և վերջինիս հայտարարությունները եթերում, որ սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Շնորհաւորանքս Էդմոն Մարուքյանին և կեցցէ Վանաձորի խիզախ հայութիւնը, որ արժանի ապտակ տուաւ սերժական դուքանի յաճախորդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter