HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գնել Գասպարյանը տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր Գնել Գապսարյանի գործուղման ժամկետը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է: Վերջինս ապրիլի 8-ից աշխատանքը շարունակելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Նշենք, որ Գնել Գապսարյանը 2019 թվականի փետրվարի 6-ին նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այնուհետև 2021 թվականի հոկտեմբերին նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն Երևան չի վերադարձել. ԲԴԽ-ն որոշել է նրան գործուղել Սյունիքի մարզ, ապա գործուղման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի ապրիլի 8-ը: Վերջին շրջանում Գասպարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննում էր վարույթում արդեն իսկ եղած գործերն, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր:

Գնել Գապսարյանի վարույթում է քննվել նաև Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործը, որի քննությունն ավարտել է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ լրացել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի՝ Շիրակի մարզ գործուղման ժամկետը: Դատավոր Հայրապետյանը աշխատանքն իրականացնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:  Այսպիսով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քրեական գործեր քննող 24  դատավոր է աշխատում, իսկ մեկ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter