HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընդդիմությունը շրջափակել էր քաղաքապետարանը (լուսանկարներ)

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության այսօրվա երթը կանգ առավ Երևանի քաղաքապետարանի մոտ, որի բոլոր մուտքերը որոշ ժամանակով երթի մասկացիները փակեցին։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսպիսով «Դիմադրության» շարժումը ցույց է տալիս, որ իրենք երբ ուզեն, կարող են շրջափակել պետական շենքեր՝ թույլ չտալով, որ տվյալ կառույցի ղեկավարն իր աշխատակիցներին արգելի մասնակցել ընդդիմության հավաքներին։

Մոտ մեկուկես ժամ քաղաքապետարանի մուտքերը փակ պահելուց հետո երթի մասնակիցները քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ երեկոյան հանրահավաքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter