HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գերասիմ Վարդանյանը մեկ ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, մասնակի բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին մեկ ամիս ժամկետով կալանավորել՝ չնայած ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորել 2 ամսով: Այս մասին հայտնում է Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննիչ Սուրեն Նավոյանը Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ վերջինս չի վճարել  իր նկատամբ սահմանված 60 մլն դրամ գրավի գումարը: Մայիսի 3-ին դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Նավոյանի միջնորդությունը, որից հետո քննիչը Վարդանյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրել գրավ՝ 60 մլն դրամի չափով:Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը հայտնել է, որ գրավի գումարը չի վճարվել, քանի որ չեն կարողացել այդքան գումար վճարել:

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Սա նրան  կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի կողմից ներկայացված  4-րդ միջնորդությունն էր:

Բենիկ Գալստյանը կասկածի տակ է դնում գործով քննիչ Նավոյանի անաչառությունը, հիշեցնում է, որ Նավոյանը այն քննիչն է, որը 2018 թվականին միացել է հեղափոխությանը, ինչից հետո պաշտոնի բարձրացում է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter