HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պետք է վստահ լինել՝ ուսուցիչն ունի առարկայական գիտելիք դասավանդվող առարկայից․ ԿԳՄՍ փոխնախարար

Այսօրվանից՝ մայիսի 16-ից, մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև 2021-2022թթ․ ուստարվա ավարտին, տեղեկացրեց, որ 5-օրյա ռեժիմով սովորողների համար ավարտական օրը կլինի հունիսի 23-ը, տեղի կուենան վերջին դասի արարողությունը։ 6-օրյա ռեժիմի դեպքում՝ վերջին դասը կլինի հունիսի 6-ին։

Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 21 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը՝ 34 հազար 500։

4-րդ դասարանցիների համար գիտելիքի ստուգման օրեր կլինեն հունիսի 10-ը և 13-ը։ 9-րդ դասարանցիները 2 կենտրոնացված քննություն կհանձնեն՝ «Հայոց լեզվից» և «Մաթեմատիկայից»։ «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, իսկ «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 30-ին, հունիսի 8-ից կիրականացվեն այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում։

12-րդ դասարանի ավարտական քննությունները կլինեն «Հայոց լեզու և գրականություն» հունիսի 8-ին, «Պատմություն» առարկայինը՝ հունիսի 15, «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 22-ին, առաջիկայում կհրապարակվեն միասնական քննությունների օրերը։

Նոր ուսումնական տարում 1-ին դասարանցիների գրանցումը նորից կլինի առցանց համակարգով, որը կիրառվել է 2021-2022 թթ․-ին։

Հունիսի 21-ից առցանց հայտագրման ծրագիրը բաց կլինի առաջնահերթություն ունեցող աշակերտների համար, որոնք տվյալ դպրոցում ունեն արդեն իսկ սովորող քույր կամ եղբայր կամ աշխատող ծնող։

Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում, իսկ հուլիսի 6-ից հայտագրումը կիրականացվի հայերեն ուսուցում իրականացվող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր 1-ին դասարանցիների համար, հունիսի 12-ից կկարողանան դիմել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացիություն ունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող երեխաների համար, որոնց ուսուցումը կարող է լինել ոչ հայերենով։ Հայտագրման համակարգը գործելու է ողջ ուստարվա ընթացքում։

Անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, Անդրեասյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դրույքաչափի փոփոխություն կլինի, 1 դրույքի համար փոփոխություն է սահմանվել 200 հազար դրամի չափով և դրան կգումարվի նաև 30-50 տոկոս հավելավճարը։

Հայտագրման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 7-ը ներառյալ, ուսուցիչները կկարողանան ներկայացնել հայտերը։ Էլեկտրոնային մատյանում ակտիվացել է սյունակ, որտեղ ուսուցիչը կարող է նշել կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկության մասին։

Բուն ատեստավորման գործընթացը կիրականացվի սեպտեմբերին։ Հոկտեմբերից սկսված՝ ըստ ցուցաբերած արդյունքների, աշխատավարձը կփոփոխվի։ Ատեստավորման կարող են դիմել 5-12-րդ դասարանում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչները, ատեստավորումն ընթանալու է հիմնականում թեստային եղանակով, իսկ «ՆԶՊ», «Երաժշտություն», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա» առարկների դեպքում այլ բնույթով։

«Պատմություն» առարկայի դեպքում ուսուցիչները կարող են ընտրել ատեստավորման թեստային և ոչ թեստային տարբերակը։

Անդրադառնալով կամավոր ատեստավորման վերաբերյալ հարցերին՝ փոխնախարարը ասաց, որ երբեք չեն ասել, որ կամավոր ատեստավորման արդյունքում պարզում են՝ որ ուսուցիչն է լավը, որը՝ վատը։

Նրա խոսքով՝ լավ ուսուցիչ լինելու համար պետք է ունենալ թե՛ անհրաժեշտ գիտելիքը, թե՛ անհրաժեշտ մանկավարժական հմտությունները, թե՛ նաև այն փորձառությունը, որը թույլ է տալիս ցանկացած դասարանում, ցանկացած դժվարություններ պարունակող իրավիճակներում որպես մանկավարժ ճիշտ դրսևորվել․ «Կամավոր ատեստավորումն ունի մեկ նպատակ՝ դրա նվազագույն շեմը պարզել, իսկ նվազագույն շեմը իմացությունն է այն առարկայի, որը դասավանդում ես։ Եթե սկզբնական գիտելինքերի շտեմարանը չի համապատասխանում այն առարկային, որը դասավանդում ես, եթե ֆիզիկա ես դասավանդում, բայց ֆիզիկա չգիտես, ապա քո մանկավարժական հմտություններն ու երեխաների հետ հետադարձ կապի ապահովումը չեն կարող համարվել բավարար պետության կողմից, և չի կարող դիտվել որպես առանց խնդրիների իրավիճակ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter