HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Նախշուն Տավարացյանի լիազրությունները դադարել են տարիքը լրանալու պատճառով

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարել են՝ տարիքը լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից: 

«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի  65 տարին 2022 թվականի մայիսի 23-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում  է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2022 թվականի մայիսի 23-ից Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Գևորգի Տավարացյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:

Նշենք, որ Նախշուն Տավարացյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և  վարչական դատարանի դատավոր է 2015 թվականից: 

1985 թվականից մինչև 1996 թվականը Տավարացյանն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ փաստաբանների միության կոլեգիայի անդամ։

1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Կոտայքի շրջանի Ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Տավարցյանը տարիների ընթացքում մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, ԲԴԽ մի քանի անդամ դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ Տավարացյանը, ԲԴԽ անդամ ընտրվելով՝ չի ներկայացել նիստերին: Տավարացյանն էլ պնդում էր, որ իրեն չեն ծանուցել ԲԴԽ նիստերի մասին:

ԲԴԽ-ում Տավարացյանի լիազրությունները դադարեցնելու գործընթաց էր սկսվել, ապա խորհուրդը որոշել էր, որ դատավոր անդամ լիազորությունները չեն դադարեցվի: Խորհրդի այս որոշումից հետո, սակայն, Տավարացյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել ու նշել, որ դա պայմանավորված է «ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որեւէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter