HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական լսումներ՝ համայնքների խոշորացման թեմայով

Համայնքների միավորման հարցում թերահավատ կարծիքները, որոնք կային գործընթացի սկզբում, այնքան էլ մեծ մարտահրավեր չէին: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի օրակարգով խորհրդարանական լսումներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Կառավարությունն առաջարկում է 141 բնակավայրի և 13 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 5 համայնք: Նախատեսվում է ձևավորել հետևյալ փնջերը.

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք- Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (19):

Լոռու մարզի Ալավերդի համայնք- Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (28),

Լոռու մարզի Տաշիր համայնք- Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (24):

Սյունիքի մարզի Սիսիան համայնք- Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (36):

Արագածոտնի մարզի Թալին համայնք- Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (34):

«Էս միավորման արդունքում Թալին համայնքը կունենա 37 600, Ճամբարակը 15 հազար, Ալավերդին՝ 42 հազար, Տաշիրը՝ 28 հազար, Սիսիանը՝ 31 500 բնակիչ: Ինչո՞ւ ես այս թվերը հնչեցրի, որովհետև պետք է տալ հարցի պատասխանը, թե ինչու ենք մենք խոշորացման գործընթացն, այնուամենայնիվ, շարունակում և շարունակում ենք այն պարագայում, երբ արդեն իսկ այս համայնքներում ունենք միավորված համայնքների կարգավիճակ: Վարչատարածքային բարեփոխումներն ունեն պատմություն և պատմության մի կարևոր հետագիծն այն էր, որ հենց սկզբից ունեցել ենք այդ բանավեճը՝ ունենանք խոշոր համայնքներ, թե՞ փնջային համայնքներ և գնացել էինք և՛-և՛ ճանապարհով»,- ասաց փոխնախարարը:

Տերտերյանի խոսքով՝ կառավարությունը նախընտրում է ավելի խոշոր համայնքներ, որովհետև համայնքների միավորման գործընթացի տարիների ընթացքում պարզ է դարձել, որ ավելի խոշոր համայնքներն ունակ են իրենց վրա վերցնել մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք կապված են համայնքի բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև պետության կողմից որոշակի գործառույթներ համայնքներին փոխանցելու հրամայականով ու քաղաքական հանձնառությամբ:

Նշենք, որ վաղն այս օրակարգով արտահերթ նիստ է սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter