HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

18 համայնքից 17-ում ՔՊ-ն առաջադրվել է

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ:

Կուսակցությունների և դաշինքների առաջադրման ժամկետը լրացել է: Այսպիսով, բացառությամբ մի համայնքի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրվել է բոլոր համայնքներում, իսկ խորհրդարանական ընդդիմությունից առաջադրվել է միայն «Հայաստան» դաշինքի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և մի համայնքում Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստանը»` դաշինքի կազմով:

Ծաղկահովիտ համայնքում պայքարելու է 5 կուսակցություն և դաշինք` ՔՊ, Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը, Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը», «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը (ղեկավարն է Գևորգ Հովսեփյանը) և «Հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը, կազմում` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն և «Դեմոկրատական այլընտրանքը» քաղխորհդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է: Ծաղկահովիտ համայնքն ունի 7000 ընտրող:

Թալին համայնքում պայքարելու են ՔՊ-ն, ՀՅԴ-ն և նորաստեղծ կուսակցություններ` «Կայունությունը»՝ Ֆիրդուս Զաքարյանի նախագահությամբ, փաստաբան Նորիկ Նորիկյանի հիմնած «Արդար Հայաստան» կուսակցությունը և նախկին նախարարներ Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը: Թալինը 26695 ընտրող ունի:

Ճամբարակում առաջադրվել է միայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Համայնքն ունի 10851 ընտրող:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում պայքարելու են ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Հանուն ժողովրդի» դաշինքը: Դաշինքում ներառված են նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիստների» կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Համայնքն ունի 6212 ընտրող: Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարելու են «Ապրելու երկիրը», ՔՊ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: Համայնքն ունի 30519 ընտրող:

Լոռու Բերդ համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Հանրապետությունը»: Համայնքն ունի 4001 ընտրող:

Տաշիրում կպայքարեն «Միասնական համայնք» դաշինքը` կազմում «Սոցիալ- դեմոկրատական» կուսակցությունը և ՔՊ-ն: Համայնքն ունի 18299 ընտրող:

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում առաջադրվել են ՔՊ-ն, «Միասնական հայրենիք» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը: Համայնքում կա 26832 ընտրող:

Ակունք համայնքում կպայքարեն ՔՊ-ն և «Համախմբում» դաշինքը: Համայնքն ունի 6831 ընտրող:

Բյուրեղավանում առաջադրվել է չորս կուսակցություն և դաշինք` «Միասնություն» դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը», «Արդար Հայաստան» կուսակցությունը և ՔՊ-ն: Համայնքն ունի 8255 ընտրող:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Այս համայնքում ընտրելու իրավունք ունի 7966 ընտրող: Շիրակի մարզի Անի համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Ազգ-համայնք» դաշինքը: Համայնքն ունի 15889 ընտրող:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կպայքարեն «Աշխատանք և արդարություն» դաշինքը` կազմում «Համերաշխություն» կուսակցությունը և պատգամավոր Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Զարգացող համայնք» դաշինքը: Համայնքը 23037 ընտրող ունի:

Քաջարանում կպայքարեն ՔՊ-ն, «Հանրապետությունը» և «Դեպի միասնություն» կուսակցությունների դաշինքը: Համայնքն ունի 6112 ընտրող:

Վայոց ձորի Արենի համայնքում առաջադրվել են ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը: Արենին 8132 ընտրող ունի:

Եղեգիս համայնքում առաջադրվել են ՔՊ-ն, «Ազատական» և «Վերելք» կուսակցությունները, համայնքում ընտրելու իրավունք ունի 4626 մարդ: Տավուշի մարզի Բերդ համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավար համայնք» դաշինքները: Համայնքն ունի 2454 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter