HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակին

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը, որը Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ և Կանադայի մշակութային միության նախաձեռնությունն է։

Արդեն 28-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունն այս տարի ուներ 7 անվանակարգ։

«Գրականություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց գրող, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը՝ «Վերջին մանկություն» վեպի համար, «Կերպարվեստ» անվանակարգում՝ Հայաատանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը, «Քանդակ» անվանակարգում՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանը՝ Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանի համար, «Թատերական արվեստ» անվանակարգում՝ «Ֆորմա» թատրոնը՝ «Վայ-վայ» ներկայացման համար, «Գեղագիտական լուսանկարչություն» անվանակարգում՝ Աննա Գրիգորյանը՝ «Քաղաքային գրաֆիկա» շարքի համար։

«Լրագրություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Հետք»-ի լրագրող Սառա Պետրոսյանը՝ Արցախի  մասին իր հոդվածների համար։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագուրն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշան շնորհվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին և Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին։ Այս պարգեւը շնորհվում է հայ ժողովրդի ու ազգային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած անձանց։ 

Էլեն Դանիելյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter