HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանկի աշխատակիցը սպանությո՞ւն է կատարել

Երեկ Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակիչ Մարատ Սարգսյանը, ով «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի առաջատար մասնագետ է, տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ 48-ամյա Մայիս Խաչիկյանի հետ: Վերջինս զբաղվել է տարադրամի փոխանակմամբ:

Ըստ նախնական վարկածի` կռիվն այնքան է թեժացել, որ Մարատ Սարգսյանը դանակահարել է Մայիս Խաչիկյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Տեսնելով, որ Մայիս Խաչիկյանը մահացել է, բանկի աշխատակիցն իր անձնական ավտոմեքենայով նրա դին տեղափոխել եւ գցել է Չոբանքյարա գյուղի մոտակայքում գտնվող ջրանցքը, ինչից հետո որոշել է փախչել երկրից:

Մարատ Սարգսյանին ոստիկանները ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում: Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Էջմիածնում լուրեր են շրջանառվում, որ սպանվածը փետրվարի 4-ին Էջմիածնի Չարենց թաղամասի պուրակի հարակից տարածքի վարսավիրանոցի մոտ սպանված 1986թ. ծնված Արտակ Աշոտի Սիմոնյանի մորեղբայրն է:

Մեկնաբանություններ (4)

kara
et hastat patasxana talu ira miak prkutyune klini mernele satanu cnund meri vor ko dzerkov eli anmex mardik chtujen ,et kotrac dzere sovora arden mardkayin kyank xlelu
Hakob
ay hresh,du ov eir,vor qo partqeri patcharov kyanqic zrkecir anmex mardun??????astvac tox @ntaniqid hatuci qo ararqneri dimac......
MK
u klini,ete astvac ka u es dranum chem kaskacum,nuyn baxtin u aveli dajan inq@ petq arjanana
kara
satanaya satana et vijvacke aprelu ioravunk chuni dra nmannerin petka hraparakav kaxen vor das lini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter