HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում սպանվել է 26-ամյա երիտասարդ

Երեկ տեղեկացրել էինք, որ ժամը 21-ի սահմաններում փակ էր Էջմիածնի Չարենց թաղամասի պուրակի հարակից տարածքը, պատճառը նշված տարածքում հնչած կրակոցներն են եղել: Ոստիկանության Արմավիրի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ կատարվել է սպանություն: Ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է 1986թ. ծնված Արտակ Աշոտի Սիմոնյանը:

Արտակին սպանել են, երբ նա դուրս է եկել վարսավիրանոցից: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտակը քաղաքում աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով եւ ծեծկռտուքների ու վեճերի «սիրահար» է եղել:

Ոստիկանության Արմավիրի վարչությունից տեղեկացրին, որ դեպքը կատարվել է երեկ՝ ժամը 20.30-ի սահմաններում, սակայն արձանագրվել է 20.55-ին: Այնուհետեւ խորհուրդ տվեցին դիմել ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ մանրամասները ճշտելու համար:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ Հակոբյանի խոսակցությունից կարելի էր ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել մեկ այլ մարզում, եւ իրենք այդքան էլ տեղյակ չեն:

Թե ինչ զենքով է սպանվել Արտակ Սիմոնյանը, որ հոդվածով է հարուցվել քրեական գործը եւ այլն, հերթապահ Հակոբյանը տեղյակ չէր: «Կատարողը հայտնի չէ, չգիտենք, թե ինչ զենքով են կրակել»,- ավելացրեց հերթապահը: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու համապատասխան հոդվածին, ասաց. «Բա ոնց, քրեական գործ հարուցվել է, սպանություն է եղել, երեւի սպանության հոդվածով, էլի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter