Երեկ Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակիչ Մարատ Սարգսյանը, ով «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի առաջատար մասնագետ է, տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ 48-ամյա Մայիս Խաչիկյանի հետ:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի:
Ոստիկանության Արմավիրի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ կատարվել է սպանություն: Ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է 1986թ. ծնված Արտակ Աշոտի Սիմոնյանը:
Այսօր` ժամը 21-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում: Ըստ շրջանառվող լուրերի` Չարենցի թաղամասի պուրակի հարեւանությամբ կրակել են մի երիտասարդի վրա: Առայժմ պարզ չէ սպանություն է եղել, թե կրակոցներն ավարտվել են մարմնական վնասվածքներով: