Սևանի 20/11 ընտրատեղամասի նախագահը հեռախոսով ինչ-որ մեկին փոխանցում էր լրագրողի տվյալները
Սևանի Ցամաքաբերդ թաղամասի 20/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարապետյանը հեռախոսով զրուցում էր ինչ-որ մեկի հետ և հայտնում իմ՝ որպես ԶԼՄ ներկայացուցչի, տվյալները։
Հարցրի՝ ում է հայտնում իմ տվյալները և ինչու։ Հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ դրա իրավունքն ունի։
Փորձեցի պարզել՝ արդյոք որևէ խնդիր է եղել, ինչու է անհրաժեշտ հայտնել, թե ով է ընտրատեղամասում աշխատող լրագրողը։ Հասմիկ Կարապետյանն ասաց, որ իրեն ոստիկանությունից են զանգահարել և հետաքրքրվել՝ ով է ընտրատեղամասում գտնվող անձը և որտեղից է։
Հարցրի՝ ինչպես են նկատել ինձ, ինչ խնդիր է առաջացել և ինչու են հետաքրքրվել իմ ինքնությամբ։ Հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ որևէ խնդիր չկա, պարզապես ոստիկաններն են հարցրել։
Թե ինչ նպատակով է ոստիկանությունը հետաքրքրվել լրագրողի ինքնությամբ, հանձնաժողովի նախագահը չպարզաբանեց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել