Տեսչական մարմինը ընկերության տնօրենին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ 5 մլն 430 հազար դրամի չափով։ Հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել 26 հազար 535 դրամի չափով։
Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցած անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրված ապահովագրական փաթեթի ծառայությունների դիմաց հատուցումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով։
Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանն ասում է, որ աղբանոցի վերահսկումը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործառույթն է։ Աղբավայրի այրման մասին նա տեղյակ չէր։
Ոստիկանը քվեասենյակում կարող էր գտնվել միայն օրենքով նախատեսված հիմքով կամ հանձնաժողովի նախագահի հրավերով։ Այս դեպքում նշված հիմքերից որևէ մեկը առկա չէր։
Երբ տեսան, որ իրենց նկարահանում ենք, նրանցից մեկն ասաց. «Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում»։ Դրանից հետո նրանք հեռացան տարածքից։
Նրա խոսքով՝ խնդրի պատճառը պարզելու համար անհրաժեշտ է, որ մատնահետքի սարքի մասնագետներն ուսումնասիրեն իրավիճակը։ Քարտուղարը նշեց, որ քաղաքացու տվյալներն ընտրողների ցուցակում առկա են։
Նրա խոսքով՝ դպրոցի դահլիճում էլեկտրական վարդակների հզորությունը բավարար է միայն մատնահետքի սարքերը միացնելու համար։
Համայնքում ընտրելու իրավունք ունի 40 265 քաղաքացի։ Թիվ 26/29 ընտրատեղամասում ժամը 11։20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է գրանցված 1564 ընտրողից 154-ը։
Ռանչպարի կամրջի վերականգնումը դեռ չի սկսվել։ Պետական մարմիններին 30 օր է անհրաժեշտ, որ պատասխանեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկել կամրջի վերականգնման համար և արդյոք տեղյա՞կ են, որ վթարված կամուրջը շահագործվում է։
Նախարարությունը մեր հարցումը վերահասցեագրել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին: Մոտ երկու ամիս տևած այս գործընթացից հետո այդպես էլ մեր հարցերին վերջնական պատասխան չստացանք:
Ավելի քան 25 օր է անցել փլուզումից, սակայն կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները չեն սկսվել, բնակիչներն էլ դիմել են վարչական ղեկավարին եւ պահանջել թեթև մարդատար մեքենաների համար բացել կամրջի երթևեկելի հատվածը։
Հոդվածի հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանը 9 հարցից բաղկացած գրությանը մեկ նախադասությամբ է պատասխանել՝ ճանապարհի հիմնանորոգում նախատեսված չէ։
Միայն 2025 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով վերադարձվել է շուրջ 67 միլիարդ դրամի գույք։ Իսկ դատարաններում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցերի ընդհանուր արժեքը մոտ 596 միլիարդ դրամ է։
Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ Տեսչական մարմնում վերահսկողություն է նախաձեռնվել, որը դեռ ավարտված չէ։
Վերջին 3,5 տարում պատահարների հետեւանքով 80 մարդ է մահացել։
«Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա առողջությանը վնաս հասցնելու մեջ։
Տարիներ շարունակ անձրևից հետո ինքն ու քույրը բակում կուտակված անձրևաջրերը դույլերով հավաքում, թափում էին, այս տարի արդեն փրկարարների օգնության կարիքն է եղել։
Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչու է պետական մարմինը դրսում հանդիպումներ անում։
«Հետք»-ի խմբագրությունն ամեն օր քաղաքացիներից նամակներ և զանգեր է ստանում նրանց խախտված իրավունքների մասին։
Այսպիսով, 60 քմ տարածք ընդգրկած և 2.5 ժամ տևած հրդեհից հետո որևէ պետական կառույց պաշտոնական քննություն չի իրականացրել։
53-ամյա Արմեն Գրիգորյանցն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Նա այդ հիմքով 1991 թվականին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, զինգրքույկում այդ մասին գրառում կա։ Արմենը տարիներ շարունակ ստացիոնար բուժում է ստացել։
«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները պատմում էին, որ Մարիամ Մանուկյանը կեղծ ավիատոմսեր, հյուրանոցային փաթեթներ է վաճառել, ապա անհետացել ու այլևս կապի դուրս չի եկել։
Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի»։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Մարիամ Համլետի Մանուկյանի վերաբերյալ 2 քրեական գործ կա։
ՊԵԿ աշխատակիցը, իմանալով, որ հոդված ենք պատրաստում, ցանկացավ հանդիպել և տեղում քննարկել։ Մենք հրավիրեցինք նրան «Հետքի» խմբագրություն։ Հովհաննես Պողոսյանը տեղյակ չէր, թե այս պահին որ փուլում է քաղաքացու դիմումը և ինչ ընթացք է ստացել։
Շենքը, որից որպես փոխհատուցում բնակարան պետք է տրվեր Ն. Հովհաննիսյանին, կառուցվել է 2018 թ.-ին։ Սակայն մինչ օրս Կոնդ թաղամասի բազմաբնակարան շենքի 6-րդ հարկի բնակարանի դիմաց համարժեք փոխհատուցում չի ստացել։
Եթե մանկապարտեզի բացումը գյուղում նոր աշխատատեղեր ու ակտիվություն է ստեղծել, ապա դպրոցի փակումը գյուղացիներին ստիպում է խորհել Սալվարդի ապագայի մասին։
Հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը, լսելով նրանց զրույցը, դուրս եկավ բակ և խնդրեց քաղաքացիներին քարոզչությամբ չզբաղվել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Հայկ Գուլաբյանը, տեսնելով, որ ընտրախախտման դեպքը տեսանկարահանում ենք մոտեցավ և փորձեց խոչընդոտել։
Նրա գնահատմամբ՝ նախորդ տարիների համեմատ այս ընտրություններին քաղաքացիների կողմից մասնակցության բարձր ակտիվություն է նկատում։
Մխչյանի 12/42 ընտրատեղամասում գրանցված 1959 ընտրողից ժամը 14։20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 595 քաղաքացի։
Հաճախ ընտրատեղամաս մտնող քաղաքացիները ոստիկանության աշխատակից Իվետա Հակոբյանին խնդրում էին ճանապարհ տալ, որպեսզի կարողանան դուրս գալ ընտրատեղամասից։
10։30-ի դրությամբ 12/7 ընտրատեղամասում գրանցված 1725 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 201-ը։
Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չկազմեց, նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։
Սալվարդում քիչ ընտանիքներ են մնացել։ Նորիկն ասում է՝ գյուղը տարիների ընթացքում դատարկվել է։ Երբ ինքը երեխա էր, գյուղում 80 ընտանիք կար, հիմա՝ 30-ից էլ քիչ։ Շատ տների դռներ փակ են։
Կենսաբանները նմուշ են վերցնում պարզելու՝ արդյոք գիրքը վարակված է սնկերով, բակտերիաներով, ի՞նչ հիվանդություններ ունի։ Եթե միկրոսկոպիկ «աշխարհում» վտանգ է նկատվում, գիրքն անցնում է ավելի խոր ախտահանման փուլ։
Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ Տեսչական մարմնի աշխատակիցը փորձել է համոզել Աշոտին, որ ընդհանուր հայտարարի գան ռեստորանի ղեկավարության հետ, բայց Աշոտը չի համաձայնել։
Դրենաժի հարակից տարածքում ձկնաբուծարան, քարերի մշակման արտադրամաս և այլ տնտեսություններ կան։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ Մասիս քաղաքի աղբավայրն է։
Երկու գյուղերի մեջտեղում գտնվող նախկին պոմպակայանի տարածքը հաճախ է աղբավայրի վերածվում։ Աղբն այնքան է շատանում, որ դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատված։
Բնակիչները համայնքապետին մատնացույց են արել ավելի կարևոր խնդիրներ, օրինակ՝ շենքերը չունեն ռմբապաստարան, խարխուլ են, հարցրել են՝ ինչու՞ են առաջնահերթ համարել շենքերի երեսպատումը։
Արդյոք սահմանված գումարները համադրելի են զինվորական ծառայության իրական արժեքի հետ։ «Պետությունը պետք է հաշվարկի, թե մեկ զինծառայողի վրա 18 ամսվա ընթացքում որքան ծախս է արվում և դա համադրի սահմանված վճարների հետ»,- նշում է Նորայր Նորիկյյանը։
Պետական եկամուտների կոմիտեն չի կարողանում լիարժեք կանխել մաքսանենգությունը, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումները չեն զգաստացնում դեղատների սեփականատերերին:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Մոնիկա Երվանդի Գալստյանի վերաբերյալ 6 քաղաքացիական և 4 քրեական վարույթ կա։ Բոլոր քրեական վարույթները նույնանման բովանդակություն ունեն։
Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։
Քննչական կոմիտեն մեր հարցերին պատասխանելու համար 30 օր ժամկետ էր խնդրել, ապա բոլոր դեպքերի մասին նույնաբովանդակ պատասխան տվել։ Այդ վարույթների մեծ մասով նախաքննությունը ամիսներով,մեր նախորդ հոդվածներով հարուցված վարույթները տարիներով չեն ավարտվում։
2026թ. ապրիլի 5-ին լրանում է Արարատ Ազիզյանի հաշմանդամության ժամկետը, այն մեկ տարով էր տրամադրվել, շուտով նորից պետք է ֆունկցիոնալության գնահատում անցնի։
Տեսչական մարմինը չունի լիազորություն՝ առանց նախազգուշացման ստուգումներ իրականացնելու տնտեսվարողի մոտ։ Ստուգումները դառնում են ձեւական այցեր, քանի որ տնտեսվարողները նախապես դրա մասին տեղեկացվում են։
Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, լրատվամիջոցների կամ քաղաքացիների գրավոր դիմումները կարող են հիմք հանդիսանալ հսկիչ գնումների համար, սակայն նրանց ձեռք բերած դեղերը չեն կարող ծառայել որպես ապացույց՝ վարչարարություն իրականացնելու համար։
Որմնադիրների փողոցում կոյուղագծերի վթարները տարեցտարի ավելանում են։ Բնակիչների խոսքով, շաբաթական երկու անգամ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացում են խցանումը, սակայն խնդիրը չի լուծվում։