HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի 12/3 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը

Արտաշատ համայնքի 12/3 ընտրատեղամաս հասանք ընտրության ավարտից 30 րոպե առաջ, հանձնաժողովի անդամները հավաքվել էին մի սեղանի շուրջ, որտեղ ընտրական ցուցակներն էին։ Պարզվեց, որ քաղաքացին, ընտրության գալով, տեսել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։

Հանձնաժողովի նախագահ Մարգարյան Լիդան ասաց, թե կարող են լրացուցիչ ցուցակներով  քաղաքացուն նորից ընտրելու հնարավորություն տալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Քրիստինե Զաքարյանը հակադարձեց նախագահին՝ ասելով, որ ընտրախախտման մասին նախ պետք է արձանագրություն կազմել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Հայկ Գուլաբյանը, տեսնելով, որ ընտրախախտման դեպքը տեսանկարահանում ենք մոտեցավ և փորձեց խոչընդոտել՝ ասելով, որ ոչինչ նկարահանել պետք չէ։

Հանձնաժողովի նախագահն էլ քարտուղարին հանձնարարեց լրագրողի վկայականի նույնականացում անել, պարզելու համար արդյո՞ք հավատարմագրված եմ, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter