Նախընտրական շրջանում միջազգային դիտորդները ևս արձանագրել են ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ, սակայն, Անահիտ Մկրտչյանի փոխանցմամբ, ատելության խոսքի որևէ դեպք իրավական հետևանք չի ունեցել։
Ավետիք Չալաբյանը դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաքվե» միավորման ֆեյսբուքյան էջից։
Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը։
Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։