HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հրազդանի ընտրատեղամասերում ցուրտ է

Հրազդանում ընտրությունները կարելի է մեկ բառով նկարագրել՝ ցուրտ է։ Ընտրատեղամասերը, որոնք այցելել ենք, չեն ջեռուցվում։ Միայն մեկ ընտրատեղամասում էին էլեկտրական տաքացուցիչներ միացված։ Դրանք հանձնաժողովի անդամներն իրենց միջոցներով էին բերել, և չնայած դրան՝ տարածքը չէր տաքանում։ 

Ջրառատ թաղամասի 26/24 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Վաղինակ Կոտանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջրառատի դպրոցը կենտրոնական ջեռուցման համակարգ ունի, սակայն այն միացնելու համար անհրաժեշտ է Կոտայքի մարզպետարանի թույլտվությունը։ Նրա խոսքով՝ դպրոցի դահլիճում էլեկտրական վարդակների հզորությունը բավարար է միայն մատնահետքի սարքերը միացնելու համար։

26/29 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Թեհմինե Փաշինյանն էլ հայտնեց՝ առաջին անգամ չէ, որ ընտրություններն անցկացվում են դպրոցի սպորտդահլիճում։ Հանձնաժողովը խնդրել է փոխել ընտրատեղամասի տարածքը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխանել են, որ թիվ 10 ավագ դպրոցը հատկացրել է սպորտդահլիճը։ 

Ընտրատեղամասերը բաց են առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Այդ ընթացքում քվեասենյակների դռները պետք է բաց լինեն՝ ընտրողների մուտքն ապահովելու համար։ Հանձնաժողովների անդամները ստիպված են ամբողջ օրվա ընթացքում աշխատել ցուրտ պայմաններում՝ վերարկուներով։

Հիշեցնենք, որ Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter