HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հրազդանի 26/29 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ստիպված են աշխատել վերարկուներով 

Հրազդանի 26/29 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները քվեարկության օրն աշխատում են ցուրտ պայմաններում։ 

Ընտրատեղամասը տեղակայված է դպրոցի սպորտդահլիճում, որտեղ ապակիները կոտրված են։ Հանձնաժողովի անդամները սեփական միջոցներով տաքացուցիչներ են բերել, սակայն դրանք չեն տաքացնում ամբողջ տարածքը։ Նրանք ստիպված են աշխատել վերարկուներով։

Ընտրատեղամասում ջեռուցման խնդիրը կարևոր է ոչ միայն հանձնաժողովի անդամների աշխատանքային պայմանների, այլև քվեարկության բնականոն կազմակերպման համար։

Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասի տարածքը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը և հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Տեղամասի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի պատշաճ կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը։

26/29 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Թեհմինե Փաշինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ընտրություններն անցկացվում են դպրոցի սպորտդահլիճում։ Իրենք խնդրել են փոխել ընտրատեղամասի տարածքը, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ թիվ 10 ավագ դպրոցը հատկացրել է սպորտդահլիճի տարածքը։ Այն փոփոխության ենթակա չէ։  

Հրազդանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում են ավագանու ընտրություններ։

Ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հրազդանի գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը, իսկ ՀՅԴ-ի ցուցակը՝ Վարդան Գևորգյանը։

Համայնքում ընտրելու իրավունք ունի 40 265 քաղաքացի։ Թիվ 26/29 ընտրատեղամասում ժամը 11։20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է գրանցված 1564 ընտրողից 154-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter