«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։
«Հետքը» տեղեկատվություն է ստացել, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը օրերս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հանցավոր խմբի թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները կամ հողատարածքները:
Ամեն օր «Հետքի» խմբագրություն են դիմում տասնյակ քաղաքացիներ և բողոքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Ընթերցողների ահազանգերին «Հետքը» պարբերաբար անդրադառնում է։ Այս անգամ մեզ դիմել են Աջափնյակ Գ1 թաղամասի բնակիչները։
Ջրի քանակի նվազումը կապ ունի մի քանի գործոնների հետ՝ բազմաբնակարան շենքերի ավելացումը, ջրաղբյուրների ինքնահոս ջրաքանակի նվազումը՝ հատկապես ամառային ժամանակահատվածում, խմելու ջրի՝ որպես ոռոգման ջուր օգտագործումը։
Չնայած իրականացվող ակտիվ վերականգնողական և գույքագրման աշխատանքների՝ հեղեղի պատճառած վնասների չափը և վերականգնման ժամկետները դեռևս հստակ չեն:
Նախնական տվյալներով՝ ամենամեծ վնասները կրել են Ալավերդու Սանահին կայարան թաղամասը և Քարկոփ բնակավայրը։
Ալավերդու Բաղրամյան թաղամասում ապրող Նունե Էլիբեկյանն ու ամուսինը՝ Գառնիկ Կիրակոսյանը մայիսի 25-ի երեկոյան պատրաստվում էին քնել, երբ դուստրը զանգեց ու ասաց, որ Դեբեդ գետը վարարել է, լցվում է տները, ու պետք է դուրս գալ:
«Դու նախկին ես, ես՝ ներկա։ Հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման»,- նշեց շարժման առաջնորդը։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 08։00-ից սկսելու են իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ։
Սրբազանն ընդունեց շարժման առաջադրումը և ասաց, որ խորհրդակցելով Ամենայն հայոց հայրապետի և հոգևոր եղբայրների հետ՝ որոշում է կայացրել սառեցնել երեսնամյա իր հոգևոր ծառայությունը:
Ժամը 16:00-ից ակցիայի մասնակիցները հավաքվում էին հանրապետության հրապարակում։
Դանիելյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների նիստին։ Նա տեղի ունեցած գործընթացն անօրինական որակեց։
Ապրիլի 6-ին՝ գրավոր հարցումից 40 օր անց, հրապարակել ենք չգրանցված դեղերի վերաբերյալ հետաքննությունը, բայց այդ ընթացքում տեսչական մարմինը դեռևս չէր հայտնել, սկսված գործընթացը ավարտվել է, թե ոչ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները այսօր Երևանի Պետական համալսարանից շարժվեցին դեպի Հայաստանի ժուռնալիստների միություն։
Այսօր՝ մայիսի 10-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին միացան նաև Երևանի մի շարք բուհերի ուսանողներ։
Օրվա ընթացքում «Հետքը» պարբերաբար կտեղակացնի հետագա զարգացումների մասին։
«Հետքն» այսօր՝ մայիսի 7-ին այցելել է հայ-բելառուսական խանութների ցանցի Գրիգոր Լուսավորիչ 12/10 մասնաճյուղ և կրկին խանութի ցուցափեղկերում, սառնարաններում գտել ժամկետանց և ժամկետները փոփոխված ապրանքներ։
Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ամիրխանյանն իր ծննդյան 17-ամյակը նշեց փողոցում՝ նստարանին նստած։
«Հետքի» տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։Նրա հետ խոսել ենք հիմնադրամի գոործունեության, առողջապահության ոլորտի խնդիրների, չգրանցված դեղերի և մի շարք այլ կարևոր թեմաների մասին։
Մայիսի 4-ին՝ 18:00-ին, ավարտվեց Կառավարության շենքի դիմաց Իշխան Գևորգյանի հայտարարած 72-ժամյա նստացույցը:
Առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն ստացել էր բևացիզումաբ (մվասի, ավաստին) դեղամիջոցը և որոշել հատկացնել միայն Ուռուցքաբանական ազգային կենտրոնին։
Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:
Նրան հանդիպեցինք Վայոց ձորի անտառներում։ Գնացել էր մոնիթորինգի, նախորդ օրը արջեր, դեղնափորիկ մողես, տարբեր տեսակի թռչուններ, քարայծ էր նկարել։
Դավթաշեն 4-րդ թաղամաս 49 շենքում 6 օր է ջուր չկա։ 11-րդ հարկի բնակիչ Նեկտար Հարությունյանը դիմել է «Հետքի» խմբագրություն և պատմել, որ նախորդ 6 ամիսներին շենքում ջրի ճնշումը ցածր է եղել, իսկ վերջին 6 օրերին շենքն առհասարակ ջուր չունի։
Բելառուսական ապրանքներ վաճառող «Առ-բե ռետէիլ» ընկերության խանութների ցանցի նախկին աշխատակիցը «Հետքին» պատմել է, որ խանութների ցանցում վաճառվող մթերքի մեծ մասը ժամկետանց է։
ԵԱՍՄ աշխատակիցների մեծ մասը տարեց են՝ կենսաթոշակային տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք իրենց ապրուստի միջոցը հայթայթելու համար աշխատում են։
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել ենք պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։
Հատուկ նշանակության 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, մայոր Արմեն Ավետիսյանն ասում է, որ փրկարարները մասնագիտությունն ընտրում են՝ դրան սիրահարված լինելով։
Խաչատուր Մկրտչյանի խոսքով՝ Փարաքարի համար մաքրման նոր կայան կառուցելու գաղափարը քննարկվում է, եթե պարզապես նորոգեն խողովակները, խնդիրը նորից կկրկնվի։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շաբաթներ շարունակ սպասում էին անձնագրային բաժանմունքների հերթերում գրանցվելու, փախստականի կարգավիճակ ստանալու համար։
44-օրյա պատերազմում՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, Ջրականում զոհվել է Լյուդմիլայի ավագ դստեր՝ Լուսաբերի ամուսինը՝ Ալեքսանդր Բաբայանը։ Նույն օրը վիրավորվել է կրտսեր դստեր՝ Մարոյի ամուսինը՝ Իվան Բաբայանը։
Երևանի Ջեյմս Բրայսի փողոցի (նախկին Բաղրամյան 2-րդ նրբանցք) բնակիչները արդեն 10 ամիս է կանոնավոր ջրամատակարարում չունեն։ Նախորդ տարվա՝ 2023-ի մայիսին, երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փոխել է փողոցի ջրագծերը ջրամատակարարումը փողոցում խափանվել է։
Շտապօգնության բժիշկների հերթապահությունը տևում է 24 ժամ։ Առավոտյան 9-ից՝ մինչև հաջորդ առավոտը։ Յուրաքանչյուր բրիգադ oրը միջինում սպասարկում է 28-30 կանչ։ Այդ օրը մինչև ժամը առավոտյան 6-ը 11-րդ բրիգադը արդեն 30 կանչ էր սպասարկել։
Մասիսի անձնագրային եւ վիզաների բաժանմունքի դռների առջև տղամարդիկ կանգնած ծխում են, դռնից ներս մտնելուց հետո առաջ շարժվել հնարավոր չէ, հերթը ձգվում է մինչև անձնագրային բաժնի պետի աշխատասենյակը։
Հունվարի 24-ին Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազոր Արթուր Բաղդասարյանը այցելել է գիտական կենտրոն և տնօրենի աշխատասենյակում առանձնազրույցներ ունեցել կենտրոնի բոլոր աշխատակիցների հետ։
Արդեն 3-րդ տարին է՝ Scream of soul (հոգու ճիչ) նախաձեռնության հիմնադիր Դանիել Արուտյունովը ձմռան ամիսներին, երբ Հայաստանի տարբեր լճեր սառցակալում են կազմակերպում է էքստրիմի տուրեր։
Արդեն մեկ շաբաթից ավել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս։
Շենքի բնակիչները իրենց մեքենաները կայանում են հարևան բակերում։ Հայկի խոսքով կոյուղաջրերի գարշահոտը զգացվում է նաև բարձր հարկերում։
Վերջին շրջանում «Հետքի» արցախցի ընթերցողները աջակցության տարբեր ծրագրերի հետ կապված բարդությունների առնչությամբ դիմում են խմբագրություն։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում սննդի կետերն իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտե՞ք, որ դրանք 4-րդ դասի վտանգավորության թափոններ են համարվում ու ենթակա են վերամշակման։
Սերիալի դերասաններից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, դիմել է «Հետքին» և պատմել, որ ինքն ու հեռուստասերիալում նկարահանված մի քանի դերասաններ չեն վարձատրվել։
Էդգար Չիլինգարյանը 2020 թվականի հունիսի 6-ին իր մեքենայով հարվածել է Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան-Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում գտնվող էլեկտրասյանը, վնասել է մեքենան։
Երեկոյան ժամերին լարման տատանումը 150 վոլտի է հասնում, ցերեկվա ժամերին լարումը տատանվում է 210-240-ի սահմանում։ Այսպիսով, բնակիչները չեն կարողանում երեկոյան ժամերին՝ ցածր լարման պայմաններում կենցաղային տեխնիկա օգտագործել։
Աղավնաձորում Ռոմանի հետ աշխատող մասնագետ չկա, իսկ ամեն օր Հրազդան հասնելու հնարավորություն նրանք չունեն։ Անդրանիկը ցանկանում է, որ որդին շարունակի ուսումը։
Անժելայի որդին՝ 51-ամյա Մուշեղ Ավագյանը, հոգեկան առողջության խնդիր ունի։ Մոր պատմելով՝ 18 տարեկանում բակի տղաներից մեկի հետ վիճաբանել է, տղան հարվածել է Մուշեղի գլխին, որից հետո նրա մոտ տարօրինակ վարք է նկատվել։
Վոլոդյա Հովսեփյանը որոշել է բողոքարկել որոշումը։
Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նորից ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու դուրս գալ Արցախից։ Հրահատը նախընտրել է «ՈՒՐԱԼ»-ով ոչ թե փեթակները, այլ գյուղացիներին տեղափոխել։
2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք ապրում են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մշակույթի տանը, որը բազմաթիվ արցախցիների ժամանակավոր կացարանն էր դարձել։