HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա ճշմարտության և ստի պայքար է». շարժման մասնակիցները հասան Ժուռնալիստների միություն (տեսանյութ, լուսանկարներ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր Երևանի պետական համալսարանից շարժվեցին դեպի Հայաստանի ժուռնալիստների միություն։ Ոստիկանները հորդորում էին ցուցարարներին բացել երթևեկությունը, բերման էին  ենթարկում քաղաքացիներին։

Ժուռնալիստների միությունում Սրբազանը հանդիպեց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և պատասխանեց լրագրողների հարցերին։ Իր խոսքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ անաչառ լուսաբանման համար և շարժումն անվանեց «ճշմարտության պայքար»։ Մինչ այդ ցուցարարները դրսում սպասում էին Բագրատ Սրբազանին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter