HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Հիշեցնենք՝  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը այս տարի կայանալու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ապրիլի 13-21-ը։ Մեր ծանրորդները մրցելույթները կսկսեն ապրիլի 14-ից։

🏋️‍♀️ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթների ժամանակացույցը

14 ապրիլ

🕔 17:00 — 55 կգ կանանց պայքար
Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան

🕗 20:00 — 61 կգ տղամարդկանց պայքար
Գառնիկ Չոլակյան

16 ապրիլ

🕔 17:00 — 73 կգ տղամարդկանց պայքար
Գոռ Սահակյան

17 ապրիլ

🕗 20:00 — 81 կգ տղամարդկանց պայքար
Ռաֆիկ Հարությունյան

18 ապրիլ

🕔 17:00 — 89 կգ տղամարդկանց պայքար
Մնացական Աբրահամյան

🕗 20:00 — 76 կգ կանանց պայքար
Աննա Ամրոյան, Միլենա Խաչատրյան

19 ապրիլ

🕔 17:00 — 81 կգ կանանց պայքար
Էմմա Պողոսյան, Մարգարիտա Առաքելյան

🕗 20:00 — 96 կգ տղամարդկանց պայքար
Դավիթ Հովհաննիսյան

20 ապրիլ

🕒 15:00 — 102 կգ տղամարդկանց պայքար
Արա Աղանյան, Պետրոս Պետրոսյան

🕕 18:00 — 109 կգ տղամարդկանց պայքար
Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

🕘 21:00 — 87 կգ կանանց պայքար
Տաթև Հակոբյան, Լիանա Գյուրջյան

21 ապրիլ

🕑 14:00 — +87 կգ կանանց պայքար
Ջուլիետա Ավանեսյան, Մերի Թումասյան

🕔 17:00 — +109 կգ տղամարդկանց պայքար
Վարազդատ Լալայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter