19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 196 կգ արդյունքով։
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 81 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ։
Երկամարտում (196 կգ) հայ ծանրորդուհին ընդամենը մեկ կիլոգրամ գերազանցեց Իտալիայի ներկայացուցչին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ․ Իզաբելա Յայլյանը երկամարտի 180 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել