Էդմոն Մարուքյանը մասնավորապես նկատի ուներ գործող այն նախարարներին, ովքեր Սերժ Սարգսյանի իշխանության տարբեր տարիներին փոխնախարարի պաշտոններ են զբաղեցրել:
Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորը, այնուամենայնիվ, նշեց, որ կառավարության ծրագրում առնվազն 5 չափելի թիրախ կա:
Ըստ ԼՀԿ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից, ինչքան հեղափոխության հետ կապ չունեցած մարդիկ:
Վահե Էնֆիաջյանը շեշտեց, որ իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետից էլ կախված՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իր քաղաքական դիրքորոշումը կհայտնի:
«Ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, և խայտառակության վերացումը ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Վարազդատ Կարապետյանը ակնկալում է, որ ընդդիմությունը լրացուցիչ ճանապարհներ ցույց կտա, որպեսզի հանրությունը ընտրելու ավելի շատ տարբերակներ ունենա: Պատգամավորը հույս հայտնեց, որ ընդդիմությունը չի սևացնի իշխանության նախանշած ճանապարհները:
ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որպեսզի դեպի Հայաստանող հոսող և բանկային ու ֆինանսական շուկայի վրա ազդող գումարները՝ ի վերջո հակասություններ չբերեն բանկային համակարգի և մյուս ոլորտների միջև:
Այնուհետև Գևորգ Գորգիսյանը, դիմելով վարչապետին և «Իմ քայլը» խմբակցության անդամներին, ասաց, որ իրենք չեն ցանկանում, որ կառավարությունը ձախողվի, այլ իրենք ուզում են իրական փոփոխություններ, որպեսզի իշխանությունը կարողանա իներցիան հաղթահարել և առաջ գնալ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջում էր Քեմալ Օքսուզին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: