HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալակիր դարձավ՝ եզրափակչում պարտություն կրելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիից։

32-ամյա հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով ջախջախեց Հարավային Կորեան ներկայացնող Սոնջյուն Կիմին։ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 9։5 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ռուստամ Ասակալովին։ Կիսաեզրակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյոն էր, որին Ալեքսանյանը հաղթեց 5։3 հաշվով և օլիմպիական ոսկու համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանին դիմակայեց իրանցի Մոհամադհադի Սարավին։ Ըմբիշների պայքարում ավելի ուժեղ գտնվեց իրանցի մարզիկը՝ հաղթելով 4։1 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական արծաթ նվաճել էր նաև 2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Բացի դրանից, 2012թ․ Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզ էր նվաճել, իսկ 2016 թվականին Ռիոյում դարձել էր օլիմպիական չեմպիոն։ 32-ամյա հայ ըմբիշը նաև Եվրոպայի յոթակի և աշխարհի քառակի չեմպիոն է։

Հիշեցնենք՝ սա Հայաստանի օլիմպիական հավաքականի երրորդ մեդալն էր այս խաղերում։ Ավելի վաղ, սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը արծաթե մեդալ էր նվաճել, իսկ հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter