HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մալխաս Ամոյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը, որն իր կարիերայում առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի։

Մալխաս Ամոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Սարկինենի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 3։0 հաշվով հաղթեց իրանցի Ամին Քավիյանինեջադին։

Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը համառ պայքարում 1։3 հաշվով զիջեց ճապոնացի Նաո Կուսակային։ Այս պարտությունից հետո 25-ամյա Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Այս գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր։ Դիմակայությունում, ի վերջո, ավելի ուժեղ գտնվեց Մալխաս Ամոյանը՝ հաղթելով 6։5 հաշվով և դառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ սա Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ մեդալն էր այս խաղերում։ Ավելի վաղ, սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը արծաթե մեդալ էր նվաճել։

Այսօր՝ քիչ անց, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կք քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը:

Լուսանկարը UWW-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter