HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգել է 5 ամսով

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ՝ հինգ ամսով երկարաձգվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։ 

Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանում ապօրինի ազատազրկման մեջ է գտնվում 2023թ․ սեպտեմբերի 27-ից։ Նա Ադրբեջանի ուժայինների կողմից ձերբակալվել էր Հակարիի անցակետը անցնելիս։

Վարդանյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 դրվագներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, մասնակցություն օրենսդրությանը չենթարկվող զինված միավորման կամ խմբավորման ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։

Հիշեցնենք՝ նախորդ երկու օրերին հինգ ամսով երկարաձգվել էր նաև Արցախի մյուս ռազմաքաղաքական գործիչների՝ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Արցախի Ազգային ժողովի վերջին խոսնակ Դավիթ Իշխանյանի կալանավորման ժամկետները։

Բոլոր այս գործիչներին Ադրբեջանի ուժայինները ձերբակալել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter