HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեկան ոճի 77 կգ քաշային կարգում երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բաշարին։

Մալխաս Ամոյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից որտեղ առանց դժվարության 10։1 հաշվով առավելության հասավ իտալացի Ռիկարդո Աբրեշյայի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տյուլյուբաևն էր, որին Հայաստանը ներկայացնող ըմբիշը հաղթեց 3։2 հաշվով։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում էլ Մալխաս Ամոյանը 2։1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

Եզրափակչում Մալխաս Ամոյանին փորձեց դիմակայել թուրք ըմբիշ Յունուս Բաշարը, սակայն վերջինս նույնչպես չկարողացավ գերազանցել Ամոյանին։ 25-ամյա Մալխաս Ամոյանը հաղթեց 7։0 հաշվով և երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճի 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Հավելենք, որ վաղը՝ փետրվարի 14-ին, 97 կգ քաշային կարգում Եվրոպայի յոթակի չեմպիոն դառնալու համար կգոտեմարտի Արթուր Ալեքսանյանը։

Լուսանկարը՝ uww.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter