
Քրեական վարույթ՝ կործանված ինքնաթիռի դեպքի առթիվ
Հուլիսի 19-ի առավոտյան Պաշտպանության նախարարության Յակ-52 ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման, շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձանց մահ։
Ավիաաղետի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։
Ուսումնական թռիչք իրականացնող ինքնաթիռը, հիշեցնենք, վայր է ընկել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից 4 կմ դեպի արեւմուտք տեղակայված տարածքում։ Զոհվել է երկու անձ՝ կուրսանտը եւ հրահանգիչը։ Ավիաաղետի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել