HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կործանված Յակ-52 ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում

Այսօր առավոտյան Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ կործանված «Յակ-52» ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում, անձնակազմում 2 հոգի էին՝ կուրսանտ և հրահանգիչ։ Ինքնաթիռի կործանման ճշգրիտ վայրը՝ Եղվարդ քաղաքից 4 կմ դեպի արեւմուտք (40.3288631, 44.4472477)։

«Հետք»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ նրանց մարմինները դեռ ինքնաթիռի մեջ են։ Այնտեղ են զոհվածների հարազատները։ Տեղում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն։

Նրանք դեպքի վայրում ներկա լրագրողներին այլ մանրամասներ չեն հաղորդում՝ ասելով, որ ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի։

Փրկարար ծառայությունը նախապես հայտնել էր, որ կործանված ինքնաթիռը ԱՆ-2 է, սակայն «Հետք»-ը ճշտել է, որ «Յակ-52» տիպի ուսումնական ինքնաթիռ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter