HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 311 կգ արդյունք։

Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը միայն հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 140 կգ։ Երկրորդ և երրորդ մոտեցմամբ նա չկարողացավ ֆիքսել 143 կիլոգրամանոց ծանրաձողը։ Այս վարժությունում հայ ծանրորդը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և 2 կգ զիջեց վարժության առաջատար Քաան Քահրիմանին։

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը սկսեց 171 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց՝ դրանով իսկ գործնականում ապահովելով չեմպիոնական տիտղոսը։ Երկրորդ մոտեցման համար հայ ծանրորդը պատվիրեց 173 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել։ Իսկ երրորդ մոտեցումից Գոռ Սահակյանը արդեն հրաժարվեց, սակայն հրում վարժությունում փոքր ոսկի նվաճեց։

Այսպիսով՝ երկամարտի 311 կգ արդյունքով Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Սահակյանը չեմպիոն էր դարձել նաև 2023-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում կանանց 55 կգ քաշային կարգում չեմպիոն էր հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter