HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին առնչվող քրեական գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան

Ադրբեջանում ապօրինի ազատազրկման մեջ գտնվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներին առնչվող քրեական գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան։ Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ պատասխանելով ԱՊԱ պետական գործակալության հարցին։

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է, թե ընդհանուր 15 անձի առնչվող քննչական գործողություններն արդեն ավարտվել են։

«Ներկայում մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործերի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է Քամրան Ալիևը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին խոսնակ Դավիթ Իշխանյանին։

Արցախի ձերբակալված պաշտոնյաներին Բաքվում տարբեր մեղադրանքներ առաջադրեցին, որոնց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ստորև տեղադրված հոդվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter