HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն


«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքով նախատեսվել էր ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Կառավարությունն ապրիլի 10-ի որոշմամբ հաստատեց աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջների մասին նախագիծը։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվայնացնել Հայաստանում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը։ Կարծում են՝ այդպիսով կբարելավվի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։

Որպես առավելություն նշվում է՝ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը կպարզեցվի և սոցիալական ռիսկերից պաշտպանությունը կամրապնդվի։

Սահմանվում է, որ գործատուները աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում են Պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։

Համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է։ Նախագծով նախատեսվում է նաև, որ թվային համակարգին հասանելիություն է տրամադրվելու Պետական եկամուտների կոմիտեին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

Երեք գերատեսչություններին հասանելիություն տալու առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորման մեջ նշվում է․ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հնարավորություն կունենա պարզել՝ արդյոք գործատուների կողմից «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթները չեն խախտվում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: Իսկ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումները աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ կիրականացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter