
Գառնիկ Չոլակյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 275 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Չոլակյանը միայն մեկ մոտեցում հաջող կատարեց՝ երկրորդ մոտեցմամբ պոկելով 124 կիլոգրամանոց ծանրաձողը։ Այս արդյունքով հայ ծանրորդը վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց։
Հրում վարժությունը ևս մեր ծանրորդը անհաջող սկսեց՝ չկարողանալով հրել 151 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ նույն քաշը Չոլակյանը կարողացավ պահել գլխավերևում։ 153 կիլոգրամանոց ծանրաձողը ևս նա չկարողացավ բարձրացնել՝ հրում վարժությունում զբաղեցնելով 4-րդ տեղը։
Երկամարտի 289 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Իվան Դիմովը, Չոլակյանին 1 կիլոգրամով շրջանցեց ու արծաթե մեդալ նվաճեց վրացի Գոդերձի Բերդելիձեն։
Սա առաջնությունում մեր երկրորդ մեդալն էր. ավելի վաղ 55 կգ քաշային կանանց պայքարում արծաթե մեդալ էր նվաճել 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։
Լուսանկարը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջից
Մեկնաբանել