HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում շուրջօրյա նստացույցով կդիմավորեն Տավուշից քայլերթը

Մայիսի 4-ին՝ 18:00-ին, ավարտվեց Կառավարության շենքի դիմաց Իշխան Գևորգյանի հայտարարած 72-ժամյա նստացույցը: Այն Տավուշում տեղի ունեցողի նկատմամբ, իր խոսքերով, «միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին» անհաշտություն արտահայտելու քայլ էր։ Ակցիայի պայմանական տևողությունը, ըստ նրա, կապված էր Տավուշում անարդարության դեմ պայքարող մարդկանց 72 ժամ «նստեցնելու» (խմբ․- ձերբակալելու) հետ։ Այս «կամավոր 72-ժամյա կալանքով» նա իր զորակցությունն է հայտնում բոլոր այն հայերին, ովքեր համաձայն չեն կառավարության քայլերի հետ։

Իշխան Գևորգյանն Արցախյան 44-oրյա պատերազմի, հետո նաև Հայաստանի տարբեր դիրքերում մարտական գործողությունների մասնակից է։ Այսօր՝ իր նստացույցի վերջին օրը,  տեղեկանալով Տավուշից դեպի Երևան բողոքի քայլերթի մասին՝ իրեն միացած մյուս «անհաշտ քաղաքացիների» հետ որոշել է շուրջօրյա հերթապահություն իրականացնել Կառավարության շենքի դիմաց և մայիսի 9-ին դիմավորել քայլերթի ելած մարդկանց։

«Այս երեք օրվա ընթացքում ծանոթացա բազում իրական հայերի հետ, ովքեր նույնպես այս ամենի հետ հաշտ չեն: Այսօր՝ ժամը 3-ին, իմացա, որ Բագրատ Սրբազանը Տավուշում պայքարող հայերի հետ գալու է Երևան: Մենք որոշեցինք շուրջօրյա հերթափոխ սահմանել ու այստեղ ստեղծել այս իրավիճակի հետ անհաշտ մարդկանց անկյուն: Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք, քննարկենք այս վիճակից դուրս գալու ուղիները, վերջում դիմավորենք Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը»,- ասաց Իշխան Գևորգյանը՝ «հերթափոխը» հանձնելով ընկերոջը՝ Անդրանիկ Եղոյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter