Մի շարք բուհերի ուսանողներ միանում են անհնազանդության ակցիաներին
Այսօր՝ մայիսի 10-ին, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած քայլերթին միացան նաև Երևանի մի շարք բուհերի ուսանողներ։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին, Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քայլերթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, ապա մասնակիցներն անցան Երևանի մի շարք բուհերի մոտով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ անհնազանդության ակցիաներին։
Ակցիայի մասնակիցների քայլերթը Երևանի փողոցներում։
Բագրատ Սրբազանի ելույթը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտ։
Բագրատ Սրբազանը Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջյանին կոչ է անում բացել բուհի դռները և թույլ տալ ուսանողներին միանալ շարժմանը։
Տեսանյութի մոնտաժը՝ Սեդա Գրիգորյանի
Մեկնաբանել