HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակ Գ1 թաղամասի բնակիչները 15 օր է ջուր չունեն. «Վեոլիա Ջուրն» ասում է՝ ընկերության կողմից ջրազրկում չկա

Ամեն օր «Հետքի» խմբագրություն են դիմում տասնյակ քաղաքացիներ և բողոքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Ընթերցողների ահազանգերին «Հետքը» պարբերաբար անդրադառնում է։ Այս անգամ մեզ դիմել են Աջափնյակ Գ1 թաղամասի բնակիչները։ 

Ռուզաննա Սուքիասյանը Գ1 թաղամասի բնակիչ է։ Ասում է՝ մոտ 15 օր է՝ ջուր չունեն։ Տանը երեխաներ կան, նրանց լողացնելու համար խանութից ջուր են գնում, տաքացնում գազօջախին։ Վերջին օրերին անցել են մեկանգամյա օգտագործման սպասքի, քանի որ անհնար է ամեն օր ափսեներ լվանալ խանութից գնած ջրով։ Լվացք անել նույնպես չեն կարողանում։ Ռուզաննան ահազանգել է «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից նրան ասել են, թե ընկերության կողմից թաղամասում ջրազրկում չկա, ընկերությունը պատասխանատու չէ, քանի որ բավարար ճնշմամբ ջուր է բաց թողնվում։ Մինչդեռ ջրի ճնշումն այնքան ցածր է, որ տներ չի հասնում։

Բնակիչները դիմել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ։ Նրանց խոսքով՝ գրասենյակի ղեկավար Հրանտ Դանիելյանը կոպտել է իրենց եւ դուրս հրավիրել։

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության կայքում հրապարակված գրաֆիկի՝ Գ1 թաղամասի ջրամատակարարումը նախատեսված է առավոտյան 07:00-ից մինչև 24:00-ն, բայց բնակիչները գրաֆիկով սահմանված ժամերին ջուր չեն ունենում։

«Հետք»-ը «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության, ջրանջատումների և մեզ դիմած քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ պարզաբանումների համար դիմել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ: Սակայն ընկերությունից մերժել են հարցազրույցի խնդրանքը՝ տնօրինության խիստ ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter