Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը պաշտոնանկ է արվել
«Հետքը» տեղեկատվություն է ստացել, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը օրերս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնին է նշանակվել 2022 թվականի փետրվարի 7-ին։ Նախկինում՝ 2020-2022 թվականները նա զբաղեցրել է ՏԿԵ նախարարի խորհրդականի պաշտոնը։ Գոռ Ավետիսյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի համագյուղացին է։ Գոռ Ավետիսյանի պաշտոնակության պատճառների մասին այս պահին տեղեկատվություն չկա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել